Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Բա­րե­պաշտ սե­րունդ» հիմ­նադ­րա­մը հայ­տա­րա­րում է ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման և տա­րած­ման ծրագ­րե­րի շուրջ դրա­մաշ­նորհ­նե­րի տրա­մադր­ման մր­ցույթ

«Բա­րե­պաշտ սե­րունդ» հիմ­նադ­րա­մը հայ­տա­րա­րում է ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման և տա­րած­ման ծրագ­րե­րի շուրջ դրա­մաշ­նորհ­նե­րի տրա­մադր­ման մր­ցույթ
21.07.2020 | 16:05

Մր­ցույ­թին կա­րող են մաս­նակ­ցել հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը:
Յու­րա­քան­չյուր դրա­մաշ­նոր­հի չա­փը 500000 դրա­մից մինչև 1000000 դրամ է:
Ա­ռան­ձին դեպ­քե­րում կախ­ված ծրագ­րի յու­րօ­րի­նա­կու­թյու­նից կտ­րա­մադր­վեն ա­վե­լի մեծ չա­փա­քա­նակ­ներ:

Նպա­տա­կը
Այս դրա­մաշ­նորհ­նե­րի նպա­տակն ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պա­նումն և տա­րա­ծումն է:
Մր­ցույթն անց­կաց­նե­լիս հա­վա­նու­թյուն կտր­վեն այն ծրա­գիր-ա­ռա­ջարկ­նե­րին, ո­րոնք ուղղ­ված կլի­նեն պահ­պա­նե­լու և ամ­րապն­դե­լու հայ­կա­կան ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րը, լե­զուն, հա­վատ­քը, մշա­կույ­թը: Ինչ­պես նաև ուղղ­ված կլի­նեն ա­պա­հո­վե­լու հա­յու­թյան հե­տա­գա հա­րատևումն այն­պես, որ մի կող­մից` այն չհան­գեց­նի ա­ռա­վել հզոր էթ­նոմ­շա­կու­թա­յին հա­սա­րա­կար­գե­րին ձուլ­վե­լուն, մյուս կող­մից` հա­յու­թյու­նը անն­կա­տե­լիո­րեն չվե­րած­վի հան­րույ­թի` իր յու­րա­հա­տուկ պատ­մա­կան ան­ցյա­լով:
Հետևա­բար, այդ խն­դիր­նե­րի գո­յու­թյու­նը պար­տադ­րում է գրա­վել սե­փա­կան ա­պա­գան կեր­տո­ղի կոշտ դիրք և ու­նե­նալ հա­մաշ­խար­հայ­նաց­ման գոր­ծըն­թաց­նե­րի սու­բյեկ­տի ինք­նա­գի­տակ­ցու­թյուն: Դա նշա­նա­կում է`
․ հետևո­ղա­կա­նո­րեն կա­ռու­ցել պե­տա­կան ու հա­սա­րա­կա­կան կյան­քի կազ­մա­կերպ­ման սե­փա­կան տար­բե­րա­կը` հա­մար­ձակ­վե­լով հան­դես գալ որ­պես ինք­նու­րույն քա­ղա­քակր­թա­կան կենտ­րոն,
․ գի­տակ­ցել, որ սե­փա­կան նվա­ճում­նե­րը կա­րող են ար­ժեք ներ­կա­յաց­նել այ­լոց հա­մար և փո­խառ­վել այ­լոց կող­մից:
Հետևա­բար, սե­փա­կան ա­պա­գան կա­ռու­ցո­ղի գոր­ծու­նեու­թյու­նը են­թադ­րում է նո­րա­րա­րա­կան ո­գու ա­նընդ­հատ ներ­շն­չում ու ամ­րապն­դում, սո­ցիա­լա­կան ի­րո­ղու­թյան նոր դր­վագ­նե­րի և ա­պա­գա կեն­սա­կեր­պի նա­խա­տի­պե­րի ստեղծ­ման արժևո­րում:
Նման գա­ղա­փա­րի ի­րա­կա­նա­ցու­մը պետք է լի­նի հա­մազ­գա­յին խն­դիր, այլ ոչ ա­ռան­ձին ան­հատ­նե­րի ապ­րե­լա­կերպ: Դրա հա­մար պետք է ա­պա­հո­վել ներ­քին կյան­քի կազ­մա­կերպ­ման յու­րա­հա­տուկ ձևեր` հետևյալ անհ­րա­ժեշտ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով.
․ նո­րա­րու­թյան, ստեղ­ծա­գոր­ծու­թյան հա­մընդ­հա­նուր գե­րա­կա­յու­թյուն,
․ կարևո­րա­գույն պրոբ­լեմ­նե­րի լուծ­ման և կա­ռա­վար­ման գոր­ծըն­թաց­նե­րում բարձր ար­դյու­նա­վե­տու­թյամբ օժտ­ված կո­լեկ­տիվ մտա­գոր­ծու­նեա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի գե­րա­կա­յու­թյուն,
․ հա­մա­կար­գա­յին բա­րե­փո­խում­ներ ի­րա­կա­նաց­նող սու­բյեկտ­նե­րի քա­նա­կա­կան գեր­հա­գեց­վա­ծու­թյան ա­պա­հո­վում [1]:

Ա­ռա­վե­լու­թյուն կտր­վի այն ծրագ­րե­րին, ո­րոնք`
․ ի­րա­տե­սա­կան են և ու­նեն յու­րօ­րի­նակ մո­տե­ցում­ներ,
․ կա­ռա­ջար­կեն ո­րո­շա­կի լու­ծում­ներ ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման և տա­րած­ման վե­րա­բե­րյալ,
․ կու­նե­նան դրա­կան ազ­դե­ցու­թյուն հատ­կա­պես ե­րի­տա­սարդ­նե­րի շր­ջա­նակ­նե­րում՝ ակ­տի­վաց­նե­լով և ամ­րապն­դե­լով ազ­գա­յին ար­ժեք­նե­րի գի­տակ­ցու­մը,
․ ծրագ­րի վեր­ջում կար­ձա­նագ­րեն չա­փե­լի ար­դյունք:
Դրա­մաշ­նոր­հա­յին մր­ցույ­թին մաս­նակ­ցե­լու հա­մար հայ­տա­տուն պետք է ներ­կա­յաց­նի հա­մա­պա­տաս­խան ծրա­գիր, որ­տեղ անհ­րա­ժեշտ է նկա­րագ­րել, թե ներ­կա­յաց­վող ծրա­գիրն ինչ հիմ­նախ­նդ­րի լուծ­մանն է ուղղ­ված և ինչ­պես է ա­ռա­ջա­ցել ծրագ­րի գա­ղա­փա­րը:


Ծրագ­րում պետք է ձևա­կերպ­ված լի­նեն ընդ­հա­նուր նպա­տա­կը և այն կոնկ­րետ խն­դիր­նե­րը, ո­րոնց մի­ջո­ցով նա­խա­տես­վում է հաս­նել ծրագ­րի նպա­տա­կին: Անհ­րա­ժեշտ է նկա­րագ­րել, թե ով­քեր են ծրագ­րի թի­րախ խմ­բե­րը (շա­հա­ռու­նե­րը), ծրա­գիրն ինչ­պի­սի դրա­կան փո­փո­խու­թյուն է բե­րե­լու նրանց հա­մար և ինչ­պի­սին է լի­նե­լու նրանց մաս­նակ­ցու­թյու­նը ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման մեջ: Ծրա­գի­րը պետք է նե­րա­ռի հս­տակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլան այն մա­սին, թե ինչ­պես են ա­պա­հով­վե­լու ակն­կալ­վող դրա­կան ար­դյունք­նե­րը: Ցան­կա­լի կլի­նի, ե­թե գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ներգ­րավ­վեն նաև շա­հա­ռու­նե­րը:
Մր­ցույ­թի մաս­նա­կի­ցը պետք է ներ­կա­յաց­նի հայտ, ո­րի ձևը թողն­ված է ըստ նա­խընտ­րու­թյան:
Հայ­տին կից ներ­կա­յաց­վող փաս­տաթղ­թերն են՝
․ ծրա­գիր-ա­ռա­ջարկ,
․ բյու­ջե,
․ ՀԿ-ի կա­նո­նադ­րու­թյան պատ­ճե­նը և վեր­ջին հինգ տա­րում ի­րա­կա­նաց­րած ծրագ­րե­րի նկա­րա­գի­րը:
Մր­ցույթն անց­կաց­վում է եր­կու փու­լով`

․ ա­ռա­ջին փու­լում ներ­կա­յաց­ված ծրա­գիր-ա­ռա­ջարկ­նե­րի հի­ման վրա ի­րա­կա­նաց­վե­լու է նախ­նա­կան ըն­տու­թյուն,
․ երկ­րորդ փուլ ան­ցած հայ­տե­րի հե­ղի­նակ­նե­րը կհ­րա­վիր­վեն հար­ցազ­րույ­ցի:


Ծրա­գիր-ա­ռա­ջարկ­նե­րը ըն­դուն­վում են միայն է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կով հետևյալ հաս­ցեով՝ info@barepasht.am: Ծրա­գիր-ա­ռա­ջարկ­նե­րը չպետք է գե­րա­զան­ցեն 10 է­ջը:
Մր­ցույ­թին մաս­նակ­ցե­լու հայ­տերն ըն­դուն­վում են մինչև ս/թ օ­գոս­տո­սի 31-ը:

Ման­րա­մաս­նե­րի հա­մար կա­րող եք դի­մել
հետևյալ հաս­ցեով`
ք. Ե­րե­ւան, Կո­րյու­նի 19ա, 3-րդ հարկ, հիմ­նադ­րա­մի գրա­սե­նյակ:
Հե­ռա­խոս` 010 52-53-23
info@barepasht.am
www.barepasht.am
[1] Մա­նուկ Ա­շո­տի Մկրտ­չյան, ՀՀ հան­րակր­թու­թյան զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րը, Երևան 2016:

Դիտվել է՝ 6265

Մեկնաբանություններ